09/11/2020 20:45
Ռուսական Մի-24 ուղղաթիռը խփվել է շարժական զենիթահրթիռային համալիրից. ՌԴ ՊՆ
Ադրբեջանի հետ սահմանում՝ Հայաստանի տարածքում, ռուսական Մի-24 ուղղաթիռը խփվել է շարժական զենիթահրթիռային համալիրից, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Ռուսական Մի-24-ը խփվել է դյուրակիր շարժական զենիթահրթիռային համալիրից», — ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը քննություն է վարում՝ ռուսական ուղղաթիռի վրա կրակողների պատկանելիությունը պարզելու համար:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 18:00 սահմաններում Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում: Ուղղաթիռն ընկել և բռնկվել։