09/11/2020 22:22
Ադրբեջանական կողմը որոշ ուղղություններում կարողացել է ներթափանցել Արցախի բուն տարածք. կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու. Սուրեն Սարումյան
Վերջին 3-4 օրերին հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիում, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը:
«Ընթացել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել և պաշտպանում են Շուշին», - ընդգծեց Սարումյանը:
Նա տեղեկացրեց, որ 2 ադրբեջանցի զինծառայող է գերեվարվել, հակառակորդը մարտական գործողություններ է ձեռնարկել է նաև ռազմաճակատի մյուս հատածներում:
«Յուրայինները որոշ հատվածներում առավել նպաստավոր բնագծեր են զբաղեցրել: Օրվա ընթացքում ոչնչացվել է հակառակորդի 1 տանկ, 8 ԱԹՍ, 4 միավոր ավտոտեխնիկա, հարավ-արևմտյան հատվածում բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմավար վերցնել մեկ տանկ և հրետանային միջոցներ», - ասաց Սարումյանը:
Նրա խոսքով՝ ներկայում Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռևս շարունակվում են:
«Մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարագացում, որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այդ գործողությունները: Մարտական գործողությունների արդյունքերի մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ: Մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաև գաղտնիության որոշակի նկատառումներ, այդ իսկ պատճառով երբեմն նպատահակամար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին», - մանրամասնեց Սարումյանը:
Նա նաև ավելացրեց, որ ադրբեջանական կողմը որոշ ուղղություններում կարողացել է ներթափանցել Արցախի բուն տարածք:
Սարումյանի խոսքով՝ այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել հաճախ մարտավարական նկատառումներով:
«Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու», - ընդգծեց նա: