09/11/2020 22:40
Հնարավոր է՝ դիվերսիոն հետախուզական խմբին հաջողվի ներթափանցել բնակավայր ու մի քանի րոպեով դրոշ բարձրացնել, բայց գլխովին ոչնչացվելու գնով. Սարումյան
Կրկին թիրախավորել են Արցախի խաղաղ բնակավայրերը, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը:
Նրա խոսքով՝ օպերատիվ մարտավարական իրադրությունը ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո է:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածած տեսանյութին, որում երևում է՝ Շուշում ադրբեջանական դրոշ էր բարձրացված, Սարումյանն ասաց, որ հնարավոր է՝ դիվերսիոն հետախուզական խմբին հաջողվի ներթափանցել բնակավայր ու մի քանի րոպեով դրոշ բարձրացնի, բայց գլխովին ոչնչացվելու գնով:
«Եթե գլխովին ոչնչացումն է դրոշ բարձրացնելու գինը, մենք պատրաստ են դրոշ բարձրացնելու բոլոր փորձերին այդկերպ արձագանքել», - ասաց նա: