09/11/2020 15:53
ԿԳՄՍ նախարարությանը 2021-ին հատկացվելիք բյուջեն շուրջ 2 միլիոն դրամով պակաս է, քան 2020-ի բյուջեն
ԿԳՄՍ նախարարությանը 2021-ին հատկացվելիք բյուջեն շուրջ 2 միլիոն դրամով պակաս է, քան 2020-ի բյուջեն, բյուջե 2021-ի քննարկումների ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:
«Համավարակով պայմանավորված՝ կա բյուջեի սղություն: Պետք է գոտիները ձգենք: Օրինակ՝ նվազեցում ունենք կինեմատոգրաֆիայի ծրագրում՝ 115.2 տոկոսի չափով: Դրան հակառակ՝ սպորտի ոլորտում մեծ նվաճումներ՝ 10.5 տոկոս աճ ունենք: Աճ ունենք նաև երիտասարդական ծրագրերի շրջանակում, 3.3 տոկոսի աճ ունենք հանրակրթական ծրագրի հատկացումների մասով», - ասաց բանախոսը:
Արթուր Մարտիրոսանը միաժամանակ տեղեկացրեց, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին է միացել ևս երկու մարզ: Յուարքանչյուր տարի ծրագիր է մուտք գործում մեկ նոր մարզ: