09/11/2020 11:29
Չկա վիրավորում ունեցող զինծառայող կամ քաղաքացիական անձ, ով չի ստացել պատշաճ բուժօգնություն. Առողջապահության նախարար
Առողջապահության համակարգը, գերլարված ու գերմոբիլիզացված վիճակում աշխատելով ռազմական գործողություններից տուժածների մասով, թերացում չունի, խորհրդարանում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Չկա վիրավորում ունեցող զինծառայող կամ քաղաքացիական անձ, ով չի ստացել պատշաճ բուժօգնություն: Այս մասով 100 տոկոսով ծածկում ենք դաշտը, ունենք նաև ռեզերվներ՝ այլ զարգացումների համար, ինչը չի կարելի ասել կորոնավիրուսի մասով: Չնայած մոբիլիզացիային՝ համակարգը, միևնույն է, ունի սահմանափակ ռեսուրսներ», - ասաց նա:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ ժամը 9.00-ի դրությամբ 861 քաղաքացի սպասում է իր հերթին կորոնավիրուսով ցուցված բուժօգնություն ստանալու համար: Նրանցից 113-ի մոտ թթվածնի սատուրացիան արյան մեջ 80-ից ցածր է, ինչը, Թորոսյանի խոսքով, ծայրահեղ ծանր վիճակ է: