09/11/2020 09:55
Ադրբեջանաթուրքական ուժերը կրակի տակ են պահում Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը. ԱԻՊԾ
Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները, մասնավորապես, կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:
Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։
Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։
Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ: