09/11/2020 14:28
Ստեղծված իրավիճակում առավել քան անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության հետ օր առաջ վերականգնել լիարժեք հարաբերությունները. Իվետա Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումն այն է, որ ստեղծված իրավիճակում առավել քան անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության հետ օր առաջ վերականգնել լիարժեք հարաբերությունները, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։
Նա նշեց, որ Մոսկվայում ռուս քաղաքական գործիչների հետ հանդիպմանը ներկայացրել են այդ դիրքորոշումը։
«Սա եղել է մեր կուսակցության և կուսակցության նախագահի դիրքորոշումը։ Թե այլ քաղաքական ուժեր ինչ քննարկում են ծավալում՝ չեմ կարող ասել», - ասաց Իվետա Տոնոյանը։