09/11/2020 13:18
Ղարաբաղում անհետացած սիրիացի գրոհայինների ընտանիքներն Էրդողանին նամակ են հղել
Վերջերս Ղարաբաղում պատերազմի համար ուղարկված սիրիացի վարձկանների հարազատները բաց նամակ են գրել Էրդողանին և Թուրքիայի մյուս ղեկավարներին, հաղորդում է «Ռուսվեսնան»:
Փախստականները դժգոհել են, որ իրենց երեխաները, եղբայրներն ու ամուսինները դաժանորեն խաբվել են ավազակախմբերի ղեկավարների կողմից՝ օգտվելով նրանց ընտանիքի ծանր վիճակից:
Ըստ նրանց, դաշտային հրամանատարները նրանց խոստացել են բարձր աշխատավարձեր և աշխատանք Ադրբեջանում, և արդյունքում նրանք նետվել են պատերազմի խառնարան, որի մեջ շատերն անհետ կորել են: