09/11/2020 12:22
Վաշինգտոնում ակցիա է անցկացվել՝ հաջակցություն Արցախին
Վաշինգտոնում հայկական համայնքի անդամները բողոքի ցույց են անցկացրել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դեմ, հայտնում է ANCA-ն:
Լինքոլնի հուշահամալիրի մոտ մասնակիցները լուռ բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի հանցագործությունների:
Հանրահավաքը կազմակերպել էր ՀՅԴ «Դաշնակցության» երիտասարդական թևը:
Ակտիվիստները ձեռքում պահել էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դրոշները, ինչպես նաև պաստառներ՝ երկու հայկական հանրապետություններին աջակցող կարգախոսներով: