09/11/2020 18:15
Անցյալ տարվա բյուջեի համեմատ՝ եղել է հանրային հեռարձակողի բյուջեի նվազում. Արա Շիրինյան
Անցյալ տարվա բյուջեի համեմատ՝ եղել է հանրային հեռարձակողի բյուջեի նվազում՝ կապված վարկի մարման հետ, «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Արա Շիրինյանը:
«Այդ գումարը մոտ 500 միլիոն դրամ էր, բայց այն հատուկ վարկը փակելու համար չէր տրամադրել, այլ հեռուստաընկերությունը հայթայթել էր ավելի նվազ ծախսեր անելով: Այդ աղմուկ հանած վարկը, եթե ժամանակին չարվեր, գուցե Հանրային հեռուստաընկերութունը չէր ունենա այն լրատվական ռեսուրսները, որ ունի այսօր, և գուցե պատրաստ չլիներ ռազմական դրության պայմաններում անցնելու լրատվական թողարկումների տասնապատիկ ավելացմանը՝ ժամը մեկ տրվող լրատվությանը», - ասաց Արա Շիրինյանը: