09/11/2020 11:37
Կորոնավիրուսի հակագենային 50 հազար թեստ է ներմուծվելու Հայաստան. Թորոսյանը կարծում է՝ դա թեստերի գների իջեցման կհանգեցնի
ՏՄՊՊՀ-ից վստահեցրել են, որ կորոնավիրուսի թեստավորման արժեքը՝ 15 հազար դրամը, թեստի իրական գինն է, ԱԺ-ում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ նոր տեսակի՝ հակագենային թեստերի ներմուծումը Հայաստան, հավանաբար, թեստերի գների իջեցման կհանգեցնի:
«Արագ հայտնաբերելով վիրուսը քթըմպանի քսուկի մեջ՝ դրանք շուկայի կառուցվածքի փոփոխության կբերեն», - ասաց նախարարը՝ ավելացնելով, որ շուտով 50 հազար նման թեստ ենք ստանալու, որոնք անվճար կարվեն:
Թորոսյանը նկատեց նաև, որ մինչ օրս իրականացված 441 հազար 174 թեստի առյուծի բաժինը իրականացվել է անվճար՝ պետական բյուջեի հաշվին:
«Թեստավորում են այն քաղաքացիները, որոնք ունեն թեստավորվելու բժշկական ցուցումներ», - ասաց նա: