09/11/2020 12:44
Հայաստանում կորոնավիրուսի կրկնակի վարակման 343 դեպք է գրանցվել. Նախարար
Կորոնավիրուսի կրկնավարակի դեպքեր գրանցվել են, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Առնվազն մեր համակարգում արձանգրվել է 343 կրկնավարակի դեպք», - ասաց Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ այդ դեպքերում սկզբում եղել են դրական թեստեր, բուժվել են, ապա մեկ ամիս ընդմիջումից հետո դարձյալ թեստ են վերցրել, դարձյալ պատասխանը դրական է եղել։