09/11/2020 18:30
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2021-ի ընդհանուր բյուջեն կկազմի ավելի քան 890 միլիոն դրամ
2021 թվականի հիմնական շեշտը դրված է Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի 3 ծրագրերի կատարման վրա՝ Հայաստան-Սփյուռք գործակցություն, սփյուռքի ներուժի ներգրավումը և հայրենադարձությունը, «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը:
Նա տեղեկացրեց, որ 2021 թվականի իրենց ընդհանուր բյուջեն կկազմի 890միլիոն 930 հազար 560 դրամ:
«Սփյուռքի համայնքերում աշխատանքների համար նաատեսվում է 25 միլիոն դրամից ավելի, նախատեսված է 20 գործուղում՝ 16 երկիր», - մանրամասնեց բանախոսը: