10/11/2020 06:35
Ռուսաստանը 07:00-ից սկսում է խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում` հայկական ուժերի դուրսբերմանը զուգահեռ. ՌԴ ՊՆ
Ռուսաստանը երեքշաբթի ժամը 07:00-ից հայկական ստորաբաժանումների դուրսբերմանը զուգահեռ սկսում է խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Համաձայն Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հայտարարության՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 6:00-ից, Ռուսաստանի Դաշնությունը հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ կսկսի ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի տեղակայումը», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: