10/11/2020 10:08
Այդ տեմպերի դեպքում օրերի ընթացքում պետք է կորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք շատ ավելի զոհեր. Արցախի նախագահը՝ տարածքային որոշման պատճառների մասին
Նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրինք վերահսկղությունը Շուշիի նկատամամբ, Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել: Երեկ կայացված որոշմանը չգիտեմ՝ պատմությունն ինչ գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել՝ ռազմական վիճակի առումով: Կորցրել էինք Ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբաթլուն, Զանգելանը, Հադրութի շրջանը՝ հիմնականում, Մարտունուց ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, գլխավորը՝ Շուշին: Մարտերը ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա: Այդ տեմպերի դեպքում օրերի ընթացքում պետք է կորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք շատ ավելի զոհեր», - մանրամասնեց Արայիկ Հարությունյանը:
Արցախի նախագահը նշեց նաև շրջափակման վտանգների մասին:
«Միայն երեկ Մարտունու շրջանում վերջին մի քանի ժամերին շատ մեծ կորուստներ ենք ունեցել՝ բոլորը ԱԹՍ-ներվ: Ինչու չհաջողվեց՝ բոլորս պատասխան ենք տալու, քանի որ գիտեինք, որ այդ խնդիրը առկա էր», - նշեց նա: