10/11/2020 10:32
Ամեն ինչ դեռ նոր է սկսվում, փակագծեր չեմ բացում, մենք չենք պարտվել, ամեն ինչ առջևում է. Արցախի նախագահ
Իսկ ո՞վ է ասել, որ սրանով ավարտվում է ամեն ինչ, սրանով սկսվում է, Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Մենք ավելի սթափ որոշում կայացնելու հնարավորություն ունենալու ենք, դրա համար մեզ համերաշխություն է պետք», - ասաց նա:
Նրա խոսքով՝ պետք է զերծ մնալ մեր ազգին անհարիր երևույթներից:
«Ամեն ինչ դեռ նոր է սկսվում, փակագծեր չեմ բացում, մենք չենք պարտվել, ամեն ինչ առջևում է, պետք է մտածել: Ես կոնսուլտացիաներ եմ սկսել Ղարաբաղի գործիչների հետ: Բոլորը պատրաստակամ են համագործակցել: Այսօր հանդիպել եմ Վիտալի Բալասանյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի հետ: Հեռախոսազույցներ եմ ունեցել: Եկել ենք համաձայնության, որ որոշումները, իսկ որոշումները դեռ առջևում են, պետք է միասին կայացնենք», - նշեց Հարությունյանը: