10/11/2020 04:30
Այլ բան որոշելու հնարավորություն ուղղակի չկար. ՀՀ վարչապետ
Այլ բան որոշելու հնարավորություն ուղղակի չկար, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա ռազմական գործողությունները դադարելու պրոցեսի մեջ են, բայց եթե ես հիմա բաներ ասեմ, մարդկանց կյանքերը կվտանգեմ», - ասաց ՀՀ վարչապետը:
Անդրադառնալով Երևանում այժմ ստեղծված իրավիճակին՝ նա ասաց.
«Այսօր ովքեր ջարդուփշուրներ են անում, թիկունքից հարվածում են դիրքերում կանգնած մեր տղաներին։ Համոզված եմ, որ այսօրվա կազմակերպիչների մեջ կան մարդիկ, ովքեր Շուշիում դիրքեր են թողել ու փախել, բայց կան նաև մարդիկ, ովքեր ազնիվ են։ Ինձ ասացին, որ այս դեբոշների մեջ կան օլիգարխների հանցավոր խմբեր։ Դրանք այն մարդիկ են, ովքեր տարիներով գողացել են զինվորից, բանակից, հարկ չեն վճարել ու եկել են, դավաճանության մասի են խոսում։ Հիմա նրանք դուրս են եկել, իրենց թալանածը պաշտպանելու, լավ, պատեհ առիթ է»:
Նա ավելացրեց.
«Այսօր նրանք ազատ ջարդուխուրդ են անում, որովհետև ինչքան ոստիկան, ԱԱԾ, ՊՊԾ կա, դիրքերում են: Իմ որդին էլ է դիրքերում, իմ կինն էլ է դիրքերում»: