10/11/2020 14:44
Պեսկով. Փաշինյանը գործադրում է բոլոր ջանքերը՝ Հայաստանի քաղաքացիներին բացատրելու ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իմաստն ու էությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադրում է բոլոր ջանքերը՝ Հայաստանի քաղաքացիներին բացատրելու ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իմաստն ու էություն: Կրեմլում լիահույս են, որ այդ բաատրությունները պատշաճ կընդունվեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք չէինք ցանկանա նրանց գնահատել», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանում սկսված բողոքները գնահատելու խնդրանքին:
«Մենք գիտենք, որ վարչապետ Փաշինյանը զգալի ջանքեր է գործադրում՝ բացատրելու այդ պայմանավորվածությունների էությունը և դրանց իմաստը: Հուսով ենք, որ այդ բացատրությունները ճիշտ կընկալվեն», - ընդգծել է Պեսկովը: