10/11/2020 13:10
Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստում Թուրքիայի մասին հիշատակում չկա
Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության տեքստում Թուրքիան ոչ մի տեղ նշված չէ, այդ թվում` խաղաղապահների հարցում: Հայտարարության ամբողջական տեքստը մեջբերում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ թուրք զինվորականները ռուսականների հետ միասին կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ կենտրոնում:
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունելՂարաբաղում հրադադարի մասին: Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից հնչեցրած հայտարարության համաձայն, նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում սկսվում է ամբողջական հրադադարի ռեժիմը, Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց գրաված դիրքերում և պետք է փոխանակեն ռազմագերիներ: Նաև, ռուս խաղաղապահները կտեղակայվեն Ղարաբաղում: