10/11/2020 13:22
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղում թուրք-ռուսական խաղաղապահ կենտրոն ստեղծելու հարցը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու համար թուրք-ռուսական խաղաղապահ կենտրոն ստեղծելու հարցը, հայտնում է Sputnik Ադրբեջանը:
«Ալիևը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել հրադադարի ռեժիմը դիտարկելու համար թուրք-ռուսական խաղաղապահ կենտրոնի ստեղծումը և համոզմունք հայտնել, որ կենտրոնը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը», - ասված է հայտարարության մեջ: