10/11/2020 13:31
Նիկոլ Փաշինյանի՝ մեզ տված հավաստիացումները մնացել են օդում կախված. դաշնակցական գործիչ
Այս ժամանակահատվածում ՀՅԴ ղեկավար մարմինը երեք փակ հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որտեղ հայտնել է օգնելու իր պատրաստակամությունը, ներկայացրել մի շարք առաջարկներ, տեսաուղերձում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Առաջին հանդիպման ընթացքում շատ հստակ գնահատական ենք տվել ստեղծված իրավիճակին, ասել ենք, որ վիճակը ծանր է, պետք է մի կողմ դնես քաղաքական բոլոր հարցերը, երկրում ապահովվես միասնականություն, նախկին գեներալիտետին ընդգրկես գործընթացի մեջ:
Այդ առաջարկություններն ընթացք չեն ստացել: Հանդիպել ենք երկրորդ անգամ, կրկնել ենք և պնդել մեր առաջարկությունների կարևորությունը: Մեզ մի շարք հավաստիացումներ են տրվել, սակայն մնացել են օդում կախված»,- ասաց ՀՅԴ գործիչը: