10/11/2020 11:08
Գիտե՞ք, որ Զանգելանը երեք «Պիկապով» են գրավել, վերջին մի քանի օրը տարօրինակ բաներ էինք նկատում, միտում կար. Մանվել Եղիազարյան
Երկու տարի է անցել, ոչ մի բան չի արվել, լրագրողների հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետը պետք է հրաժարական տա:
«Նիկոլ Փաշինյանն անցած տարի ասեց, որ մենք օլիգարխներ չունենք: Ի՞նչ օլիգարխների մասին է խոսքը», - հարց ուղղեց նա՝ անդրադառնալով վարչապետի այն խոսքին, որ այս գիշեր որոշ խմբերի գործողություններ ուղղորդված են եղել ջարդարար օլիգարխների կողմից:
Մանվել Եղիազարյանի խոսքով՝ երեսուն տարի երկիրը ջարդվել և թալանվել է, մարդկանց որբացրել:
«Այսօր ոչ մի ղեկավար ու օլիգարխ իրավունք չունի խոսելու: Իրենք բոլորը մեղավոր են: Սահման կանչե՞լ են մարդկանց, մարդիկ էլ չեն գնացել: Ե՞րբ են զորահավաք արել, որ մարդիկ չեն գնացել: Ես գիշերը ժամը 2-ին եմ Շուշիից դուրս եկել: Մարդիկ կենց-մահու կռիվ էին տալիս: Բայց էս մի քանի օրը տարօրինակ բաներ էինք նկատում, զորահավաք չէին անում, միտում կար: Կարելի էր Զանգելանն ու Կուբաթլուն հետ բերել: Ինչի չեն արել: Գիտե՞ք, որ Զանգելանը երեք «Պիկապով» են գրավել», - ասաց ազատամարտիկը: