10/11/2020 12:54
Ռուս խաղաղապահների տասներորդ ինքնաթիռն է մեկնել Լեռնային Ղարաբաղ
Ռուս-խաղաղապահներ տեղափոխող տասներորդ «Իլ -76» ինքնաթիռը Ուլյանովսկից մեկնել է Լեռնային Ղարաբաղ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը:
««Իլ -76» տասներորդ ռազմական տրանսպորտային ինքնաթիռը, որում եղել են ռուս խաղաղապահներ, օդ է բարձրացել Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից: Օդանավում խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմ, նյութ և զրահափոխադրիչ է», - ասվում է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա կտեղակայվի ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար: