10/11/2020 13:02
Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն ու Սերգեյ Լավրովը երեքշաբթի հեռախոսազրույցներ են ունեցել, ТАСС-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը:
«Մեր նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել է [իրավիճակը] Լեռնային Ղարաբաղում», - ասել է գործակալության զրուցակիցը:
Իր հերթին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հետագա քայլերը: