10/11/2020 09:58
Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության վերահսկողությամբ ապաշրջափակել բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում. Պուտին
Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունները Ղարաբաղի վերաբերյալ նախատեսում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում. Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը վերահսկելու է տրանսպորտային հաղորդակցությունը:
«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակված են: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայության մարմինները», - ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ: