11/11/2020 14:47
«Արցախբանկ»-ի մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվել. ԿԲ-ն բանկի հաճախորդներին հորդորում է չտրվել սադրանքների
Երեկ և այսօր առավոտյան, ֆեսբուքյան որոշ օգտատերեր իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածել «Արցախբանկ»-ի մասին: ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ «Արցախբանկ»-ը լիցենցավորված կազմակերպություն է, գտնվում է ՀՀ ԿԲ վերահսկողության ներքո, գործում է ՀՀ ԿԲ կարգավորումների շրջանակում:
«Հորդորում ենք բանկի հաճախորդներին՝ չտրվել սադրանքների: Երևանում գտնվող գլխամասը և մասնաճյուղերը գործում են անխափան՝ բնականոն սպասարկելով իրենց հաճախորդներին», - նշված է հայտարարության տեքստում: