12/11/2020 23:59
ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Վարդան Աթաբեկյանը դուրս է գալիս խմբակցությունից
Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ' ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը դուրս է գալիս խմբակցությունից:
«1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։
2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։
Աստված մեզ պահապան», - գրել է նա: