12/11/2020 14:31
Խաղաղապահների տեղակայման պարագծից ներս բնակավայրերի բնակիչները պետք է հնարավորինս շուտ վերադառնան Արցախ. Փաշինյան
Խաղաղապահների տեղակայման պարագծից ներս բնակավայրերի բնակիչները պետք է հնարավորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր, ժողովրդին ուղղված ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հավատացրեց, որ իշխանությունները ամեն ինչ կանեն հնարավորինս արագ ավերածությունները վերացնելու համար:
«Սկզունքային կարևոր նշանակություն ունի Ղարաբաղի հարցի վերջնական լուծման և Արցախի կարգավիճակի հարցը: Այդ մասով մեր անելիքները չեն փոխվում և ԱՀ միջազգային ճանաչումը բացարձակ առաջնահերթություն է. միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ», - նշեց նա: