12/11/2020 13:59
Այս փաստաթղթով Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ. ընդամենը ռազմական գործողության դադար է. Նիկոլ Փաշինյան
Ստորագրումից առաջ ինչո՞ւ չխորհրդակցեցի ժողովրդի հետ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հարց բարձրացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նրանց հետ խոսելու ժամանակ պետք է օբյեկտիվ իրավիճակը ներկայացնեի, դա նշանակում էր մանրամասներ հաղորդել նաև հակառակորդին, մեր 25 հազար զինվորին շրջափակելու մանրամասներ ներկայացնել նրանց: Խոսատացել եմ քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, ընդամենը ռազմական գործողությունների դադար: Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ. անելքները դեռ առջևում են», - մանրամասնեց վարչապետը: