12/11/2020 16:11
Լավրովը պատմել է Պուտինի ու Փաշինյանի զրույցի մասին
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Մենք շփվում ենք մեր հայ գործընկերների հետ, երեկ նախագահ Պուտինը խոսել է վարչապետ Փաշինյանի հետ», - ասել է նա լրագրողներին:
Լավրովը հավելել է, որ առավոտյան ինքը զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Նախարարի խոսքով՝ ինքը համոզված է, որ Հայաստանի կառավարությունը հասկանում է իր լիարժեք պատասխանատվությունը ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի համար և գիտակցում է, որ հրադադարի պայմանագրեր է կնքել՝ ելնելով իր ժողովրդի բարձրագույն շահերից:
«Եվ ես համոզված եմ, որ այս համաձայնագրի ամբողջականությունը կպահպանվի և այն կկիրառվի», - ասել է նա: