12/11/2020 10:59
Ռուսաստանը Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ կկիրառի Ղարաբաղում խաղաղապահ գործողություններում
Ռուս զինվորականները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողության շրջանակում օգտագործելու են Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ան-124 ինքնաթիռը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ութ ուղղաթիռ է հասցրել Երևանի օդանավակայան:
«Ուղղաթիռները ներգրավված կլինեն խաղաղապահ գործողություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և ռազմական գործողությունների վերահսկման գոտիների օդային դիտարկում իրականացնելու համար», - ասել են Պաշտպանության նախարարությունում:
Ուղղաթիռների օգնությամբ խաղաղապահ զորախմբի նյութատեխնիկական միջողները և անձնակազմը առաքվում է դժվարամատչելի տարածքներ: