12/11/2020 01:26
Հնարավոր է իրավիճակի փոփոխություն, դրա համար անհրաժեշտ են համարժեք քայլեր. Արա Հակոբյանը՝ վարչապետի հրաժարականի մասին
Մենք տեսնում ենք, որ հնարավոր է իրավիճակի փոփոխություն, դրա համար անհրաժեշտ են համարժեք քայլեր, ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության վարչության անդամ Արա Հակոբյանը:
Նրա խոսքով՝ դրա համար կա անհրաժեշտ նախապայման՝ իշխանությունն ու գործող վարչապետը պետք է հրաժարական տան:
«Առանց այդ նախապայմանի հնարավոր չէ փոփոխություն մտցնել մեզ համար բախտորոշ իրավիճակում: Բայց գործող վարչախումբը փորձ է անում հանրությունը բաժանել մասերի ու վախի միջավայր ու մթնոլոտ ստեղծել Հայաստանում», - ասաց Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ ՀՀ-ն և ԱՀ-ն ունենալու են տարածքային, ինքնիշխանության, բարոյական, մարդկային անդառնալի կորուստներ:
«Մենք դրա հետ չենք հաշտվելու ու մեր պայքարում չենք ընկերկելու», - ասաց նա: