12/11/2020 01:18
Իր իշխանությունը չկորցնելու համար պատրաստ է ՀՀ-ում անջատել ինտերնետը. Արսեն Բաբայան
Ես տեղեկություն ստացա, որ այս օրերին ՀՀ-ում անջատվելու է ինտերնետը, ասուլիսի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
«Մարդ, ով ամեն օր «Ֆեյսբուք»-ում է, իր իշխանությունը չկորցնելու համար պատրաստ է անջատել ինտերնետը: Վստահեցնում եմ՝ չի հաջողվելու, ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները ոչ մի արդյունք չեն տալու, մենք՝ հայ ժողովրդի հետ թույլ չենք տալու այս դավաճանական քաղաքականության շարունակությունը», - ասաց նա: