12/11/2020 13:02
Հադրութցիները Հադրութի պահանջի մասին նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտից ակցիա իրականացրած հադրութցիները շարժվեցին Ռուսաստանի դեսպանատուն, իրենց պահանջը նամակի տեսքով փախանցեցին դեսպանատան ներկայացուցչին:
Հիշեցնենք՝ նրանք Հադրուն են պահանջում՝ ասելով, որ եթե Ակնան տալիս են Ադրբեջանին, թող բանակցեն, որ Հադրութը մերը լինի:
«Մենք հադրութցի ենք, հադրութցիները հայեր են, արցախցի են, չենք կարող ուրիշ կազմում լինել: Խնդրում ենք մեր կողքին կանգնել, ընդամենը արդարություն ենք ուզում», - բարձրաձայնեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ, որից հետո ուղևորվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն:
Նրանք նախատեսում են նաև ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպել: