12/11/2020 11:22
Լեռնային Ղարաբաղ ուղարկված ռուս խաղաղապահները ժամանել են Գորիս
Ռուսաստանի 15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները, որոնք ղարաբաղյան հակամարտության գոտի են ուղարկվել, ավելի քան 300 կիլոմետր տարածք են անցել՝ հասնելով հայկական Գորիս քաղաք, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«15-րդ առանձին խաղաղապահ բրիգայի ենթամիավորումների շարասյունը, որը ժամանել էր ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ գործողությանը մասնակցելու համար, անցել է 300 կմ և հասել Գորիս քաղաքի կենտրոնացման տարածք», - նշել է ռազմական գերատեսչությունը:
Զորամասերում ընդգրկված են պայմանագրային զինծառայողներ, որոնք հատուկ վերապատրաստում են անցել խաղաղապահ առաքելություններ իրականացնելու համար: Մասնավորապես, նրանք ուսումնասիրել են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը զինված բախումներում:
«Խաղաղապահ զորակազմը հագեցած է ժամանակակից զենքերով, ռազմական և հատուկ տեխնիկայով, ներառյալ զրահափոխադրիչներ BTR-82A, «Վագր» և «Թայֆուն» զրահամեքենաներով», - հավելել է Պաշտպանության նախարարությունը: