11/11/2020 23:56
ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների բացակայության պատճառով. մեր երկրում խորհրդարանական ճգնաժամ է. Իվետա Տոնոյան
ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների բացակայության պատճառով, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:
«Սա այլևս նշանակում է, որ մեր երկրում խորհրդարանական ճգնաժամ է: Իշխանության ներկայացուցիչները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք ունեն միայն մեկ սրբություն: Դա մանդատը, աշխատավարձն ու պաշտոնն է: Թքած, որ Արցախ ենք կորցրել, թքած, որ Շուշիում արդեն ազան է հնչում...Կարևորը իրենք կառչած մնան իրենց աթոռներին», - գրել է պատգամավորը: