12/11/2020 18:00
Ապիկար կառավարման պատճառով սկուտեղի վրա մեր բոլորիս հայրենիքը մատուցում են օտարին. ՊԵԿ պաշտոնյան աշխատանքից ազատվելու որոշում է կայացրել
Երկարատև մտորումներից հետո այսօր զեկուցագիր եմ ներկայացրել ՀՀ Պետական եկամուտների նախագահին՝ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում զբաղեցրածս պաշտոնից ազատվելու մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտ Սիմոնյանը:
Նա նշել է, որ որոշումը պայմանավորված է Հայաստանում և դրա անբաժանելի մաս կազմող Արցախում պայմանավորված ծանր դրությամբ։
«Արդեն բավականաչափ երկար ժամանակ է,որ լինելով պրոֆեսիոնալ իրավաբան, պետական գործունեությանս ընթացքում հանդիպել եմ բազում էական խնդիրների, որոնց մասին, բարձրաձայնելով և հստակ դիրքորոշում ունենալով կարողացել եմ հասնել դրանց որոշ մասի լուծմանը։ Ներկա իրավիճակում, երբ ՀՀ իշխանությունները չեն հանդուրժում այլակարծություն, ապիկար կառավարման պատճառով սկուտեղի վրա մեր բոլորիս Հայրենիքը մատուցում են օտարին, օբյեկտիվորեն այլևս անհնար է հանդուրժել և շարունակել ծառայությունն ու աշխատանքը նրանց օրոք, քանզի գիտակցում եմ, որ ինքս, կամա թե ակամա, դառնալու եմ այս իշխանությունների հանցակիցը։
Աշխատանքային և ծառայողական գործունեության ընթացքում երբեք չեմ առաջնորդվել անձնական կամ այլ շահով, մշտապես ծառայել եմ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԻՆ։ Հիմա էլ, ստորադասելով անձնական բարօրությունս, վստահ եմ, որ որոշմանս համար երբեք չեմ զղջալու», - նշել է նա:
Սիմոնյանն ընդգծել է, որ թուրքին հայորդիների արյամբ ու քրտինքով պահված նվիրելու Հայրենիք ու հող չունենք.
«Կոչս է՝ պայքարե՛ք հանուն իրապես Ազատ, Արդար ու Միասնական Հայաստանի ու Արցախի։
Պատիվ ունեմ»։