12/11/2020 12:29
Ճնշումներով, բռնաճնշումներով, ԱԱԾ-ներով մեզ չեք վախեցնի. ՀՅԴ անդամ
Եթե վստահ եք ձեր գործողություններում, բունկերներում չէիք թաքնվի, ընդդիմության հրավիրած մամուլի ասուլինին, դիմելով իշխանություններին, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը։
«Դուք բարոյականություն, արժանապատվություն, համարձակություն չունեք դուրս գալու և ժողովրդի երեսին ասելու, թե ինչպես վաճառվեցին մեր քաղաքական երազանքները, երկրի հեռանկարն ու երկրի ապագան», - ասաց Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով՝ իրենց քաղաքական ճնշումներով չեն կարող վախեցնել:
«Մենք բոլորս քաղաքական բանտարկյալ ենք։ Եթե հայրենիքի համար պայքարը քրեական հետապնդելու գործ է, ապա բոլորս մեկ մարդու պես պայքարելու ենք։ Ճնշումներով, բռնաճնշումներով, ԱԱԾ-ներով մեզ չեք վախեցնի», - ընդգծեց նա: