12/11/2020 18:36
Երկիր ենք հանձնել, բայց վարչապետը հրաժարական չի տալիս. մենք աբսուրդի մեջ ենք. Տարոն Տոնոյան
Ես չեմ ուզում սուտասան վարչապետ ունենալ, ես չեմ ուզում Ալիևի ծաղրանքին արժանացած վարչապետ ունենալ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ ասաց վիրաբույժ Տարոն Տոնոյանը:
«Մենք երկիր ենք հանձնել, բայց մեր վարչապետը հրաժարական չի տալիս: Մենք զավեշտի, աբսուրդի մեջ ենք: Ի՞նչ է՝ ձայն չհանենք: Պարտված մարդը չպետք է գնա բանակցելու: Ի շահ հայ ժողովրդի՝ Փաշինյանը ժամ առաջ պետք է հեռանա», - ասաց ռազմաճակատից օրերս վերադարձած բժիշկը: