12/11/2020 14:03
Թուրքիան մտադիր է երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան
Թուրքիան մտադիր է երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության ղեկավար Ադիլ Քարաիյսմայիլօղլուն:
«Կովկասում վերջին իրադարձությունների ֆոնին մենք նախատեսում ենք Նախիջևանի ուղղությամբ երկաթգիծ կառուցել: Նախնական ուսումնասիրությունները շուտով կավարտվեն», - Քարաիյսմայիլօղլույի խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը: