12/11/2020 13:13
Արտաքին թշնամու դեմ խայտառակ պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել արյուն թափել նաև երկրի ներսում. Խաչիկ Գալստյան
Հայաստանում գոյություն չունի օրինական իշխանություն. ՀՀ-ում իշխանությունը զավթել են մի խումբ հրոսակախմբի ներկայացուցիչներ, ովքեր հենց այս պահին ձևավորում են բանդաներ ժողովրդի բնական ընդվզումը սաստելու համար, ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Խաչիկ Գալստյանը։
«Այս հրոսակախմբերն ունեն հստակ հրահանգ՝ քաղաքացիական բախումների տանել մեր հասարակությանը։ Արտաքին թշնամու դեմ խայտառակ պարտությունից հետո Նիկոլ Փաշինյան դավադիր դավաճանը խնդիր է դրել արյուն թափել նաև երկրի ներսում։ Իսկ դրա հաջողված փորձը, ցավոք, մենք տեսել ենք Մարտի 1-ին», - ասաց Խաչիկ Գալստյանը։