12/11/2020 18:40
Գլխավոր հրամանատարը նաև պարտության պատասխանատուն է, բայց ինքը չի ուզում պատասխանատվություն կրի. Արմեն Ռուստամյան
Ջոկատներից բանակ էինք ստեղծել, բանակից սարքում է ջոկատներ, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը:
«Այս ամենը կատարվել է նրա համար, որ հանձնման պատասխանատվությունը իր վրայից գցի: Գլխավոր հրամանատարը նաև պարտության պատասխանատուն է, բայց ինքը չի ուզում պատասխանատվություն կրի: Ասում է՝ նախկինների մեջ փնտրեք: Գագիկ Ծառուկյանը, պարզվում է, չի պաշտապնել, դրա համար Շուշին հանձնել ենք: Էս աբսուրդներով կարելի՞ է ապրել, լավ», - ասաց նա: