12/11/2020 15:46
Հայ ազգն արժանի է ունենալու բարձր պատասխանատվությամբ նոր առաջնորդ. Էդմոն Մարուքյան
Թուրքին պարտված առաջնորդը պետք է հեռանա, ֆեյսբուքյան գրառում է արել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Հայ ազգն արժանի է ունենալու նոր մտածողությամբ ու բարձր պատասխանատվությամբ նոր առաջնորդ», - գրել է նա։
Նյուն խմբացության անդամ Անի Սամսոնյանն էլ գրել է, որ պատերազմի ամբողջ ընթացքում Արցախի կապիտուլացիայից խոսող և վերջում Արցախի+ՀՀ համար կապիտուլացիայի թուղթ ստորագրող վարչապետը չի կարող այլևս առաջնորդ լինել:
«Պետք է արժանապատվորեն հեռանա», - գրել է Սամսոնյանը: