12/11/2020 17:11
Բաքուն Մոսկվայից տվյալներ է խնդրել Ղարաբաղում սիրիացի գրոհայինների վերաբերյալ
Բաքուն Ռուսաստանից տեղեկություն է խնդրել սիրիացի գրոհայինների մասին, որոնք մասնակցել են Լեռնային Ղարաբաղի մարտերին:
«Ինչ վերաբերում է վարձկաններին, ապա խնդրում եմ ուշադրություն դարձնել. ոչ հարգելի Սերգեյ Եվգենիևիչ Նարիշկինը (Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար), ոչ էլ հարգելի Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը (ՌԴ ԱԳՆ ղեկավար)՝ խոսելով վարձկանների թվաքանակի մասին, երբեք չեն ասել, թե ում կողմից են նրանք կռվում: Ուստի երեկ, որպես դեսպան, ես դիմում ներկայացրեցի Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններ, որտեղ ադրբեջանական կողմը ներկայացրել է հայկական կողմում գտնվող վարձկանների անունները, ազգանունները և ծածկանունները: Այսպես որ, իմացեք՝ խոսելով վարձկանների մասին, մինչ օրս ինչ-որ կեղծ սիրիացիներ են նստած այնտեղ, ինչ-որ բան պատմում են, այդ ամենը բեմականացված կեղծիքներ են, մինչ այժմ երկու կողմերից էլ չի ներկայացվել ոչ մի իրական թուղթ՝ անուններով, պարզաբանումներով և այլն», - ասել է դիվանագետը մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը հայտնել էր, որ ԱՀԾ- ի տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն՝ Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններն ակտիվորեն տեղակայվում են Ղարաբաղի հակամարտության գոտում, և խոսքը հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր արմատականների մասին է: