12/11/2020 17:46
Վիրավորում են ստացել մենակ էն պատճառով, որ ոչ «կասկա» են ունեցել, ոչ «բռոնեժիլետ». Արմեն Ռուստամյան
Ոստիկանները «բռոնե ժիլետով» եկել, ստեղ կանգնել են, ես առաջին գծից մարդիկ ունեմ, որ առանց «բռոնեժիլետի» գնացել են՝ Շուշին պաշտպանելու, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը:
«Նրանք վիրավորում են ստացել մենակ էն պատճառով, որ ոչ «կասկա» են ունեցել, ոչ «բռոնեժիլետ», ասել են՝ գնացեք նորից գրոհի: Ասել է՝ ինձ «կասկա ու ժիլետ» է պետք, ասել են՝ գնացեք դիերի վրայից հանեք», - մանրամասնեց Ռուստամյանը՝ ավելացնելով, որ դրանք փաստեր են: