12/11/2020 19:10
«Ես չեմ կարող «հանգիստ նստել տեղս» ու նայել՝ ոնց են երկիրս հանձնում թուրքին». «Հայփոստի» հասարակայնության հետ կապերի գծով տնօրենն ազատվել է աշխատանքից
Նոյեմբերի10-ով ես դադարեցրել եմ «Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի իմ գործունեությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Նանա Գնդոյանը:
«Իմ մասնագիտական գործունեությունն այս պահին չի համատեղվում իմ խղճի, մտքի, գաղափարական դավանանքի հետ: Ես չեմ կարող «հանգիստ նստել տեղս» ու նայել, թե ոնց են երկիրս հանձնում թուրքին, ես մնում եմ հավատարիմ Անդրանիկ Օզանյանի կողքին կռված իմ նախնու հայկական գենին ու արյանը: Ես ընտրում եմ հայրենիքը, իմ տղան, ում անունն Արամ Մանուկյանի պատվին է դրված, չի՛ ապրելու թուրքի տակ», - մեկնաբանել է նա:
Գնդոյանի խոսով՝ «Հայփոստ»-ի թիմում աշխատում են հրաշալի մարդիկ, գործի նվիրյալներ. «Ես շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին հետաքրքիր, բեղմնավոր ու հիմնարկի ապագայի համար սրտացավ աշխատանքի համար»: