12/11/2020 12:25
Լեռնային Ղարաբաղ է մեկնել ռուս խաղաղապահներով ևս երկու ինքնաթիռ
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուս խաղաղապահներով ևս երկու ինքնաթիռ է մեկնել Լեռնային Ղարաբաղ:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի ևս երկու Իլ-76 ինքնաթիռներ Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից բարձրացել են դեպի Հայաստան: Օդանավում կան զրահափոխադրիչներ, նյութատեխնիկական միջոցներ և խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմ», - ասվում է հաղորդագրության մեջ: