12/11/2020 01:14
«Մենք չենք կարող թողնել, որ այս պարտությունը շարունակական բնույթ ունենա». վաղը նախատեսված է հավաք-երթ
Պատական չէ, որ այսօր բազմաթիվ անգամներ իրավապահները պարզապես փորձում էին գողանալ կամ, իրենց ձևակեպմամբ, բերման ենթարկել շարժման մասնակիցներին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ շարժման առաջնորդների մեծ մասը ձերբակալված կամ կալանավորված է: Բայց դա, ըստ նրա, ոչ միայն չի կոտրում, այլև ավելի է զորեղացնում:
«Բոլոր գործողությունների արդյունքը ավելի մեծամասշտաբ միջոցառումներն են լինելու: Մենք չենք կարող թողնել, որ այս պարտությունը շարունակական բնույթ ունենա: Պարտավոր ենք կասեցնել ընթացքը, որպեսզի զարգացնենք պայքարը: Ոչ միայն պահպանում ենք մեր պայքարի հիմնական պահանջը՝ այն է Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից, այլև պայքարելու ենք ՀՀ-ում մեծաթիվ քաղբանտարկյալների ազատության համար», - նշեց Մինասյանը:
Նա տեղեկացրեց, որ վաղը՝ ժամը 17:00-ին, Մատենադարանի մոտից նախատեսվում է հավաք-երթ, իսկ 12.00-ին նախատեսում են ասուլիս: