12/11/2020 01:57
Այսօր Երևանի երկնքում «Բայրաքթար» ա թռել, հաջորդը Տիգրանաշենն է, Սոֆուլուն, Բարխուդարլուն և Ասքիփարան, որոնք ադրբեջանական անկլավներ են ՀՀ կազմում
Բացահայտումներիս շարքն սկսելուց հետո մարդիկ հարցնում էին, թե ինչու պատերազմի ընթացքում չէի ասում, որ իմանային։ Ասեմ, իմացեք, որ հենց էսօր Երևանի երկնքում «Բայրաքթար» ա թռել։
Այդ մասին facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
Սա հատկապես փոխանցեք «սրանով փրկեցինք Հայաստանը» թեզի սիրահարներին։
Հաջորդը Տիգրանաշենն է (Քյարքի), որով անցնում է հարավ տանող ճանապարհը, և Սոֆուլուն, Բարխուդարլուն և Ասքիփարան (Տավուշ), որոնք միջազգայնորեն ճանաչված ադրբեջանական անկլավներ են ՀՀ կազմում։ Հետո չասեք՝ չեմ ասել։ Ղարաբաղից զորքը հանելուց հետո հաջորդը սրանք են։