12/11/2020 09:42
«Հրապարակ». Գրիգորի Խաչատուրովին ռազմաքաղաքական ղեկավարությունը թույլ չի տվել կտրել ադրբեջանական բանակի թիկունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ողջ օրը լուրեր էին շրջանառվում, թե ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը՝ Յուրի Խաչատուրովի որդին, հրաժարական է տվել։ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, թե հրաժարական չի տվել։ Թեև մեր աղբյուրներն ասում են, որ պարզապես ռազմական դրության իրավիճակում չեն ընդունել նրա հրաժարականի դիմումը։
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Գրիգորի Խաչատուրովը հարավում ստեղծել է պլացդարմ, հավաքել է զորախումբ, զինամթերք և օրեր շարունակ խնդրել է, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը թույլ տա իրեն՝ կտրել ադրբեջանական բանակի թիկունքը: Դա եղել է Շուշիի հանձնումից մի քանի օր առաջ, և այդ մասին կիսատ-պռատ հայտարարություններ են արել նաև տարբեր անձինք, բայց քանի որ եղել է կոնկրետ ծրագիր՝ հանձնելու Շուշին, որովհետև Շուշիի հանձնումից հետո միայն կարող էին նման պարտվողական համաձայնություն կնքել, ուստի նրան թույլ չեն տվել»։